«Դա ինձ համար շատ ծանր կորուստ էր, բայց ես չէի կարող քեզ մերժել». Սարգիս Գրիգորյան

«Դա ինձ համար շատ ծանր կորուստ էր, բայց ես չէի կարող քեզ մերժել». Սարգիս Գրիգորյան

Սարգիս Գրիգորյանը ինստագրամյան իր էջում նոր գրառում է կատարել և կիսվել է Հայկոյի «Ինձ խոստացիր» տեսահոլովակում նկարահանվելու մասին պատմությամբ․

«Պատիվ եմ ունեցել մոտիկից ճանաչել քեզ եղբայր: Շատ ենք նստել, խորհել, խմել: Միշտ դրական ես նայել կյանքին` շան տեղ չդնելով բամբասանքներին, վիրավորանքներին ու անգրագետ արտահայտություններին:

Արել ես քո սրտի գործը` թողնելով մեզ ճաշակ, որակ ու պրոֆեսիոնալիզմ:

Ափսոս էր քո տեսակը` տարբերվող տեսակը:

Հարգում էի քեզ շատ: Կուզենաի այս տեսահոլովակի պատմությունը պատմել:

Երբ ցանկացար, որ նկարահանվեմ այս տեսահոլովակում և նկարահանման օրն արդեն նշանակված էր մահացավ իմ ամենա թանկ մարդկանցից մեկը` քեռիս:

Դա ինձ համար շատ ծանր կորուստ էր, բայց ես չէի կարող քեզ մերժել: Չգիտեմ ուրիշը լիներ միգուցե, բայց դու ուրիշ չէիր, քեզ դժվար էր` նույնիսկ անհնար չէ ասել:

Կարծում եմ քեռիս ինձ կների, որ իր հոգեհացին չմասնակցեցի:

Կարոտելու ենք քեզ շատ…քո տեղը բաց մնաց եղբայր:

Հայկոս բարի ճանապար լույսերի աշխարհ»: