Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ, շնչառական սարք միացրեցին

Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ ։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում հանկարծ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ։ Բժիշկները իրավիճակը փրկելու համար ստիպված եղան շնչառական սարք միացնել։

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներու։

Ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։