Մամուլ

Դատարանը կալանավորեց 28-ամյա ճիվաղին

Դատարանը կալանավորեց 28-ամյա ճիվաղին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ:

Վերջինս կասկածվում է այս տարվա մարտի 5-ին Գյումրիում Գյումրիի բնակիչ, 43-ամյա Մարիամ Խ.-ին և նրա անչափահաս աղջնակին ծեծի ենթարկելու, որի հետևանքով վերջինս գիտակցության չգալով ՝ մահացել էր:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և ճիվաղը, ով նախկինում նույնպես եղել է դատապարտված՝ կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:

Կիսվել նյութով