Դատախազությունը Վիտալի Բալասանյանի հայտարարությունը ուղարկել է ԱԱԾ

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կողմից արված հայտարարությունները ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկվել է ԱԱԾ տնօրենին՝ նշված հանգամանքերը ստուգելու նպատակով։

Հիշեցնենք, որ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը իր հարցազրույցում մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել։

Նա հնչեցրել է սպառնալիքներ՝ ֆիզիկապես ոչնչացնել «Սասնա ծռեր»-ին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այս հարցազրույց մեծ աղմուկ և վրդովմունք է առաջացրել։ Մարդիկ իրենց բացասական կարծիքն են հայտնում Բալասանյանի կատարած հայտարարությունների վերաբերյալ։