«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը կալանավորվել է․ Րաֆֆի Ասլանյան

«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը կալանավորվել է․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով, հափշտակություններին կազմակերպության մյուս աշխատակիցների ակնհայտ մասնակցության վերաբերյալ փաստական տվյալները դեռևս գտնվում են ստուգման փուլում»։

Նշենք, որ «Դավինչի» տուրիստական գործակալության հանցավոր գործունեությունից տուժողների թիվն այս պահին արդեն գերազանցել է 120-ը, իսկ հափշտակված ընդհանուր գումարը՝ 100 միլիոն ՀՀ դրամը։