Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա

Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով հունիսի 23-ին մեկնել է Մոսկվա:

Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության ծառայությունից։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա կլինի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակին նվիրված զորահանդեսին: