Դավիթ Բեկի փողոցում 27-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա

Դավիթ Բեկի փողոցում 27-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 15-ին,վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Ավետ Նալբանդյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Դավթի Բեկի փողոցում՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 20-ամյա Անի Սուքիասյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ վիրավորին մոտեցնել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Առաքելյանն ու Տարոն Ներսիսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում, և խցանում տեղի չունենա։

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։