Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանն ամուսնացել են. զույգի օրիգինալ հարսանիքի բացառիկ ֆոտոշարքը

Դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանը 6 տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել են։

Դավիթն ու Աննան պսակադրվել են Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում։ Զույգը զերծ է մնացել հայկական հարսանիքների ավանդական երթուղուց։  Դավիթն Աննային սպասել է եկեղեցում։ Հարսը եկեղեցի է եկել հոր ուղեկցությամբ։ Նորապսակների քավորը եղել է «Farell» համաշխարհային ապրանքանիշի հիմնադիր Գոռ Հարոյանը։

Պսակադրությունից հետո Դավիթն ու Աննան բացօթյա խնջույք են կազմակերպել «Երազ» այգում, որտեղ կայացել է նաև զագսի արարողությունը։ Հայտնի զույգը որոշել է հետաքրքիր դիզայնով հարսանիք անել, որի կազմակերպչական բոլոր հարցերով իրենք են զբաղվել։

Առավել մանրամասը՝ tert.am  կայքում։