Դանակահարություն Երևանում. «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքից հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա տղա

Դանակահարություն Երևանում. «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքից հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա տղա

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Առուշանյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ այդ պահին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ավանի ոստիկանները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Արման Թ.-ն է, ով դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում:

Ոստիկանությունը պարզում է՝ դեպքը տեղի է ունեցել նշված ռեստորանային համալիրի ներսում, թե բակային հատվածում: