Դաժան և ապօրինի շնամարտ արտակարգ դրության պայմաններում․ ահազանգ (Տեսանյութ)

Դաժան և ապօրինի շնամարտ արտակարգ դրության պայմաններում․ ահազանգ (Տեսանյութ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, շնամարտերի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

2020թ․-ի սեպտեմբերի 6-ին «arjuk arjuk» օգտատիրոջ կողմից բաց սոցիալական հարթակում բեռնվել է դաժան և ապօրինի շնամարտ մասին վկայող տեսանյութ, որին մասնակցել են տասնյակ մարդիկ, ինչպես նաև՝ անչափահաս, մանկահասակ երեխա։

Այս ապօրինի միջոցառումը, հավանաբար, տեղի է ունեցել արհամարելով նաև երկրում հայտարարված արտակարգ դրությունը։

«arjuk arjuk» օգտատերը շնամարտերի հայտնի մասնակից է, անգամ՝ «չեմպիոն»։ Վերջինս իր կողմից խնամվող կենդանիներին պահում է ինչ-որ լցակայանի տարածքում/հավանաբար Սևանի շրջակայքում/, ենթարկում դաժան վարժանքների, կազմակերպում կամ մասնակցում ապօրինի շնամարտերի, բուծում է կենդանիներին և վաճառում ձագերին՝ խուսափելով հարկերից, պատճառելով նաև վնաս պետությանը։  

Տեսանյութը ստորև