Դադիվանքում Ադրբեջանը հոգևորական է նշանակել

Դադիվանքում Ադրբեջանը հոգևորական է նշանակել

Ադրբեջանը Քարվաճառի շրջանի Դադիվանք եկեղեցում նոր քարոզիչ է նշանակել: Դադիվանքում ծառայություն կիրականացնի ազգությամբ ուդի հոգևորականը:

Ինչպես հայտնում է Вестник Кавказа կայքը, վերջինս ալբան-ուդինյան ուղղափառ քրիստոնյա համայնքի փոխնախագահ, քարոզիչ Ռաֆիկ Դանաքարին է: Նա ինքն է այդ մասին հայտնել լրագրողներին:

դադիվանք

Վերջինս հայտարարել է, թե, իբր, Լեռնային Ղարաբաղում կան մոտ 300 աղվանական եկեղեցի, որոնց ինքը պատրաստվում է այցելել:

Նշենք, որ օրեր առաջ Դադիվանք են այցելել մեծ թվով ադրբեջանցիներ և ազգությամբ ուդի հոգևորականներ, ովքեր աղոթել են եկեղեցու բակում: