Դադարեք վնգստալ Ազգային Ժողովի ամբիոնից, դադարեք խայտառակել պառլամենտի ինստիտուտն. Անի Կարապետյան

Դադարեք վնգստալ Ազգային Ժողովի ամբիոնից, դադարեք խայտառակել պառլամենտի ինստիտուտն. Անի Կարապետյան

Անի Կարապետյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՉԷ,ՍԱ ԻՄԲԵՑԻԼՆԵՐԻ ԽՄԲԱԿ Է

Երբ իմբեցիլների խմբակը դառնում է օրենսդիր մարմին և պետական կառույց, այդ երկրում, բնականաբար, որևէ առաջընթաց կամ զարգացում սպասել չի կարելի:

Այդ երկրում կարելի է ունենալ միայն շուրջօրյա կրկես և պարբերական ցնցումներ, որոնք օրեցօր քայքայում են պետականությունը:

Մենք այսօր ունենք դեգեներատ երիտասարդների մի հավաքածու, որոնք բախտի բերմամբ թե պատահմամբ պատգամավորի առաքելություն են իրականացնում: Եվ նաև ունենք դեգեներատների խմբակի առաջնորդ` վարչապետ, ով անթաքույց հիանում է իր թերուսների գործունեությամբ, հայտարարելով, թե նրանք պառլամենտարիզմի մաստեր-կլաս են ցույց տվել:

Վարչապետը երևի մոռացել է, որ սա բոքսի չեմպիոնատ չէ, և ոչ էլ մտավոր հետամնացների տաղանդների մրցույթ:

Ասեմ ավելին` սա հայի և թուրքի կռիվ չէ, որ ինքը այդպես կենաց-մահու պայքար է մղում` քաղաքական հակառակորդին պատկերացնելով որպես արյունարբու թշնամի:

Այն, որ Նիկոլը քաղաքական մշակույթ այդպես էլ չունեցավ` փաստ է և իրողություն:

Բայց նրա կողմնակիցները թող իրենք իրենց հարց տան` որքանով է այդ <<մաստեր-կլասը>> նպաստում իրենց բարեկեցությանը և լուծում իրենց առօրեական խնդիրները:

Պարոնայք թավշիստներ, հետաքրքիր է` հիմա դուք ում դեմ եք պայքարում, սեփական ժողովրդի:

Քանի կար` շանտաժով զավթեցիք իշխանությունը, տապալեցիք սահմանադրական կարգը, այնուհետև խարդախությամբ և պոպուլիզմով յուրացրեցիք ընտրողների քվեն, իսկ հիմա ցինիկաբար խորհրդարանի ամբիոնն օգտագործում եք Փաշինյանի անձնական շահերն առաջ տանելու օգտին, մոռանալով, որ դա ոչ թե ձեր, այլ` ժողովրդի իշխանությունն է, իսկ դուք ընդամենը ծառաներ եք:

Վաղուց արդեն փոխվել է ժողովրդի կարծիքը ձեր մասին, և նրա անունից հանդես գալու բարոյական իրավունք չունեք: Դուք հիմա ֆեյքապետություն եք` կեղծ օրակարգով, կեղծ գաղափարախոսությամբ:

Ժողովրդի իսկական ներկայացուցիչները առհասարակ, ժողովրդական օրենքներ են գրում, ժողովրդի հոգսը թեթևացնող քայլեր են անում, այլ ոչ թե հիվանդագին ամբիցիաներ խաղացնում:

Դադարեք վնգստալ Ազգային Ժողովի ամբիոնից, դադարեք խայտառակել պառլամենտի ինստիտուտն ու պատգամավորի մանդատը: Եվ վերջապես վերջ տվեք պետական կառույցների գործունեությունը հավասարեցնել կենցաղային մակարդակի»: