Դադարեցրեք այս ուրախությունը, Հայաստանում ողբերգություն է, դուք պարում եք. ռուս աղջիկը նկատողություն է անում հայերին

Դադարեցրեք այս ուրախությունը, Հայաստանում ողբերգություն է, դուք պարում եք. ռուս աղջիկը նկատողություն է անում հայերին

Ռուս աղջիկը «Երազ» այգում համերգի ժամանակ բարձրանում է բեմ եւ հորդորում դադարեցնել համերգը, քանի որ Հայաստանում ողբերգություն է: Համերգի մասնակից հայերը նրան ծաղրում եւ վիրավորում են:

«Դադարեցրեք այս ուրախությունը, Հայաստանում ողբերգություն է, դուք պարում եք ձեր հայերի ոսկորների վրա: Չե՞ք ամաչում: Չէ՞ որ դուք Հայ եք»,-ասում է նա բեմ բարձրանալով:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում