Գևորգ Կոստանյանն աշխատանքի է անցել ՌԴ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն աշխատանքի է անցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանում։

Թեեւ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, որ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բայց փաստ է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազի փորձառությունն ու ինտելեկտը գնահատվեց եղբայրական Ռուսաստանի կողմից, եւ այսուհետ Կոստանյանը ՌԴ դատախազների համար դասախոսություններ կկարդա։

Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ Կոստանյանն ինքն էլ հայտարարեց, որ պատրաստ է օգել նոր իշխանություններին, իր կարողությունները ծառայեցնել մեկնարկած բարեփոխումներին, սակայն գնաց Մոսկվա։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կոստանյանից ճշտել նոր կարգավիճակի մասին տեղեկությունը, սակայն նրա հեռախոսն անջատված էր։ Այսպիսով, նախկին դատախազն էլ դուրս եկավ երկրից, որին ինչքան էլ քննադատած լինենք, չենք կարող չարձանագրել, որ պրոֆեսիոնալ կադր է եւ չկոռումպացված»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։