«Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում». Նիկոլ Փաշինյան

«Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում»։

Քիչ առաջ ՀՀ վարչապետը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ ըստ 2019 թվականի ՀՆԱ-ի տվայլաների արդյունքներով անցել ենք Վրաստանին և Ադրբեջանին։

Սակայն եղել էր անճշտություն և Ադրբեջանին դեռ չէինք անցնել։

Ստորև ներկայացնում ենք վարչապետի խմբագրած տարբերակը՝

«Ուշադրություն՝ գրառումը խմբագրվել է:

Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին:

Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:

Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում:

Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով»: