Գտնվել է ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին

Գտնվել է ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին

Այս մասին հայտնում է News.am-ը․ Օրեր առաջ Պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին հայտնաբերվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբանը՝ Կարեն Ստեփանյանը։

Անհետ կորած Գոռ Վարդանյանի ծնողները դեռ դեկտեմբերին էին ԴՆԹ անալիզ հանձնել, սակայն միայն անցյալ շաբաթ՝ հունվարի 15-ին է պարզվել, որ գտնված դին նրանց որդունն է։ Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին։

Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝  հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վարդանյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասներին, կոտրել դրանք եւ մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: