Գուլին Ռուսաստանում պալաժենի է խախտել ու մտել էր մեծ քաղաքականության մեջ

Գուլին Ռուսաստանում պալաժենի է խախտել ու մտել էր մեծ քաղաքականության մեջ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սպանված ադրբեջանցի օրենքով գող Լոթու Գուլին չափազանց լուրջ դեմք էր քրեական աշխարհում՝ համար մեկերից էր ու վերահսկում էր միլիարդավոր դոլարների շրջանառություն։

Տարբեր վարկածներ կան, թե ով է պատվիրել նրան, սակայն ֆիքսենց ամենաէականը։

Ռուսաստանում հայկական ապրանքների նկատմամբ էմբարգոն նրա կողմից վերահսկվող շուկաներում ու մեգամոլերում էր իրականացվել, նաև՝ ընդհարումները նա էր կոորդինացնում։ Առանց իր թույլատրության նման բան չէր կարող լինել։

Գուլին Ռուսաստանում պալաժենիի է խախտել ու մտել էր մեծ քաղաքականության մեջ, պետության համար լուրջ խնդիրներ ստեղծելով։ Ոչ մի իրեն հարգող երկիր դա չի կարող թույլ տալ։

Նման աստիճանի Գողը դրվածք է խախտել՝ համ խոշոր բիզնեսն է մտել քաղաքականության մեջ, այն էլ միջազգային հնչեղության, համ՝ կրիմինալը»։