Գործ ունենք գերհրավտանգ նյութերի հետ. ըստ էության հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում (Տեսանյութ)

Գործ ունենք գերհրավտանգ նյութերի հետ. ըստ էության հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում (Տեսանյութ)

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրերին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհն ամբողջությամբ վերահսկվում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը։

Նա նշեց, որ մեծ թվով կամավորներ եւ հավելյալ տեխնիկա ներգրավելու անհրաժեշտություն չկա։

«Մենք գործ ունենք նյութերի հետ, որոնք մինչեւ բոլոր հարկերում հրդեհաշիջման աշխատանքներն ավարտված չլինեն, չեն կարող նշել հրդեհի մարման մասին։ Նյութը շատ հրավտանգ է, մենք գործ չունենք ստանդարտ հրդեհի հետ։

Պայթյունի վտանգ չկա, կա մնացած նյութերի հնարավոր բռնկման հավանականություն։ Գործ ունենք գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում։ Ըստ էության հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում»,- ասաց Դավիթ Համբարյանը։

ԱԻ փոխնախարարը հայտնեց, որ այս պահին որոնվում է 15 քաղաքացի։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում