Գործարար «Լֆիկ Սամոյին»՝ պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ»-ի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

Գործարար «Լֆիկ Սամոյին»՝ պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ»-ի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 10։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղի 6/1 հասցեում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանը։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ քննչական վարչության պետ Աղաս Սահակյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Դավթյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում՝ Volvo մակնիշի կիսակցորդիչով բեռնատարի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արմեն Մուրադյանն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս բեռնատարի տակ աշխատանքներ էր կատարում, ինչի ժամանակ անզգուշաբար ինչ-որ իր է ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Փաստի առթիվ Գ. Դավթյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին, իսկ տարածքը «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքն է։