Գորիսից բարձրացել ենք դեպի Որոտան, որտեղ տեղակայվել են ադրբեջանցիները․ Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

Գորիսից բարձրացել ենք դեպի Որոտան, որտեղ տեղակայվել են ադրբեջանցիները․ Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան եթերում ցույց է տվել Սյունիքի մարզի այն հատվածը, որտեղ տեղակայված են ադրբեջանցիները:

«Մենք Գորիսից բարձրացել ենք դեպի Որոտան: Ներքևում հիմնական մայրուղին է: Կադրում երևացող շինություններում տեղակայված են թուրքերը, ռուսական ներկայություն էլ կա:

Դրա դիմացը՝ վերևում, մեր դրոշն է ծածանվում: Երկու օր է՝ այս ճանապարհով ոչ մի ավտոմեքենա չի կարողանում անցնել»,- նշում է Փոստանջյանը:

Նշենք, որ Գորիս-Կապան մայրուղում բեռնատարները մնացել են ճանապարհին։

Տեսանյութը ստորև