Շոու-բիզնես

Գոռ Հակոբյանն ու Հրանուշ Մնոյանը սպասում են իրենց երրորդ երեխային

Գոռ Հակոբյանն ու Հրանուշ Մնոյանը սպասում են իրենց երրորդ երեխային

Tert.am Life-ը գրում է․ Երգիչ, դերասան Գոռ Հակոբյանն ու Հրանուշ Մնոյանը սպասում են իրենց երրորդ երեխային։ Փոքրիկը կծնվի սեպտեմբերին։ Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը։

Երեկ Հրանուշը տոնում էր ծննդյան տարեդարձը։ Նրա 31-ամյակի օրն անցավ առանց հյուրերի, բայց ընտանեկան ջերմ միջավայրում։

Հրանուշի տարեդարձի միակ հյուրը Tert.am Life-ն էր. զույգը որոշել էր այս օրը տալ վերջին շրջանում իրենց ամենաշատը տրվող հարցի պատասխանը և հայտնել երեխայի սեռը։ Ամուսիններն առաջին անգամ հարցազրույց տվեցին ընտանիքի երրորդ համալրման մասին։

gor hakobyan hranush

Գոռն ու Հրանուշը միշտ խոսում էին երրորդ երեխա ունենալու ցանկության մասին, բայց հղիությունն անսպասելի լուր էր նրանց ընտանիքում։

«Միշտ գիտեինք, որ երրորդ երեխա ենք ունենալու, բայց այս շրջանում չէինք պլանավորել երեխա ունենալ, սակայն մենք այլ կերպ զգացինք այս երեխային։ Ինքը պիտի ծնվեր, – ասաց Գոռն ու պատմեց, որ ինքն է առաջինը հասկացել, որ կինը հղի է,- Հրուշի վարքը փոխվում, սկսում է տարօրինակ բաներ անել։) Արդեն երրորդն է, ես դա գիտեմ։

Երբ հղիանում է, կարող է սկսել դույլերի հավաքածու գնել, նաև սկսում է նկարել, ստեղծագործել։ Ես ԱՄՆ-ում էի, երբ խոսում էինք, ամեն օր ասում էի՝ թեստ արա, ի վերջո, արեց, ու ես ճիշտ էի որ հղի է:) Էս անգամ կյանքս իրոք ուտում է՝ իսկական հղի է։ Ես շատ նյարդային եմ, դժվար եմ ինձ տիրապետում։ Հենց զգում եմ, որ ափերից դուրս կգամ, դուրս եմ գալիս տանից, հանդարտվում է, հետ եմ գալիս»։

Հրանուշն էլ նկատեց, որ գերզգայուն է դարձել։ «Բայց դա ինձնից չէ, մեզնից է։) Ես ու Գոռը կարող ենք նույն բանն ասել, բայց վիճել։ Մեկ-մեկ հավեսով կռվում ենք, բայց դա դուրս գալիս է։ Առանց դրա հետաքրքիր չէ»,- ծիծաղելով ասաց Հրանուշը։

gor hranush

Զույգը երրորդ որդուն է սպասում։ 2 որդին՝ Վարդանն ու Ֆելիքսը, շատ են ուրախացել տանը նոր անդամ ունենալու առթով։ Ի սկզբանե երկուսն էլ եղբայր էին ուզում։ Հրանուշը ևս տրամադրվել էր, որ տղա են ունենալու։ Գոռը տան միակ անդամն էր, որն աղջիկ էր ուզում։

«Չգիտեմ՝ ինչու էի այդպես տրամադրվել։ Ամեն օր գալիս էի տուն, ասում՝ ոնց է աղջիկս, երբ բժիշկներն ասացին՝ տղա է, սկզբում տխրել էի, հետո հասկացա, որ 3 տղա ունենալը հպարտություն է, երեխան երեխա է,- ասաց Գոռը, բայց նշեց, որ չի հրաժարվել աղջիկ ունենալու մտքից,- 4-րդ երեխան աղջիկ կլինի, նախապես կընտրենք սեռը։

Բժշկությունն այնքան է զարգացել, որ դա հնարավոր է։ Մեր աղջիկը ծնված օրվանից 3 պրոբլեմ է ունենալու՝ 3 եղբայր, գումարած հայր, բայց իրեն լավ կնայենք, իսկ հիմա ուրախությամբ սպասում ենք մեր տղային»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղյուր կայքում

Կիսվեք էջում