«Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու». կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին մեկուսացրել են

«Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու». կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին մեկուսացրել են

News.am-ը գրում է․ Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:

NEWS.am-ի հետ զրույցում Արմենը պատմեց, որ երեկ երեկոյան երբ 20 օր ինքնամեկուսանալուց հետո որոշել է մի փոքր զբոսնել,  վթարի է ականատես եղել եւ օգնություն է ցուցաբերել վիրավորին:

«Գայի պողոտայի այգում մոտերքում զբոսնում էի, վթարի ձայնը լսեցի, վազելով մոտեցա, օգնեցի վիրավորին, ձեռքը գցեցի ուսիս, տարա, նստացրեցի նստարանին: Հետո գոռաց՝ հեռու մնա, հեռու մնա, ճիշտն ասած չհասկացա` ինչի համար, մտքովս չէր անցել, հետո վարրոդին տեսա, որ գլուխը բռնած դուրս էր գալիս մեքենայից, շոկի մեջ էր:

Հետո ոստիկանները մոտեցան, հեռու տարան եւ նոր ասացին, որ վարակված է»,- պատմեց Արմենը` նշելով, որ վարակվածը մոտ 40 տարեկան տղամարդ էր եւ վնասել էր ոտքը:

Միջադեպից որոշ ժամանակ անց է միայն Արմենը հասկացել, որ վարակվածի հետ է մոտիկից շփվել եւ տանը գտնվող մեծահասակ ընտանիքի անդամներին վտանգի տակ չդնելու համար  զանգահարել է թեժ գիծ, եւ որոշ ժամանակ անց նրան տանել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, այնտեղից էլ հյուրանոց` մեկուսացնելու:

«Այժմ գտնվում եմ «Իմպերիալ» հյուրանոցում։ Ամեն ինչ լավ է, շատ գոհ եմ,  14 օրից թեստավորվելու եմ: Դեպքից հետո ոչ մեկի հետ չեմ շփվել»,- հավելեց նա։

Արմենի խոսքով` միայն ինքն է օգնել վիրավոր քաղաքացուն, այլ քաղաքացիներ չեն մոտեցել վարակված քաղաքացուն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում