Գողացել են Գոռ Վարդանյանի եղբոր հեծանիվը

Գողացել են Գոռ Վարդանյանի եղբոր հեծանիվը։ Մարտաֆիլմերի ռեժիսոր և դերասան, դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի կրտսեր եղբայրը՝ Հայկ Վարդանյանը, ահազանգել է ոստիկանություն՝ հայտնելով, որ թալանել են իր ավտոտնակը։

Օգոստոսի 25-ին, թալանել են Գոռ Վարդանյանի եղբոր՝ Դուքենդո ֆեդերացիայի նախագահ, 46-ամյա Հայկ Վարդանյանի ավտոտնակը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Վարդանյանը ահազանգել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Տերյան փողոցի 62 շենքի բակում գտնվող իր ավտոտնակի դռան փականը և այնտեղից գողացել Stels տիպի հեծանիվը: