Գոհար Ավետիսյանն ակնարկել է ամուսնալուծության մասին

Գոհար Ավետիսյանն ակնարկել է ամուսնալուծության մասին

Մոսկվայաբնակ հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն, ինչպես հայտնի է, նոր է վերադարձել հերթական հանգստից։ Այս անգամ նա ընտրել էր Դուբայը, ուր մեկնել էր ծնողների, քրոջ, որդու եւ զարմուհու հետ։

Միկրոբլոգի իր էջում դիմահարդարը հաճախ է կիսվում իր ապրումներով, պատասխանում հետեւորդների հարցերին։ Վերջին ժամանակներս Գոհարին հաճախ են ամուսնու մասին հարցեր տալիս, սակայն նա միշտ հեգնանքով, կամ կատակով պատասխաններ է տալիս։

Առանց ամուսնու հանգստի մեկնելը չի վրիպել ուշադիր բաժանորդների աչքերից եւ նրանցից մեկը Գոհարից հարցրել է, թե որտեղ է նրա ամուսինը։ Ի պատասխան հայտնի դիմահարդարը պատասխանել է․

«Եվ նրանք ապրեցին երկար ու երջանիկ, քանի որ ժամանակին բաժանվեցին»։ Թե ինչ է սա նշանակում դեռեւս պարզ չէ։ Հավելենք նաեւ, որ միկրոբլոգում չկան նաեւ համատեղ լուսանկարներ, դրանք նույնպես Գոհարը հեռացրել է։