Գոհար Ավետիսյանի արկածները Լիճքում (Տեսանյութ)

Գոհար Ավետիսյանի արկածները Լիճքում (Տեսանյութ)

Մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը ժամանել է Հայաստան: Նրա նոր հրապարակումները Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից են, ուր այցելել է՝ տեսնելու 87-ամյա տատիկին եւ այստեղ բնակվող մյուս հարազատներին:

«Փոքր տարիքում նույնիսկ հայրս էր ինձ գեր անվանում, իսկ տատս ասում էր՝ յուրահատուկ եմ: Նա միշտ հիշեցնում էր, որ արտաքինս չի որոշելու, թե ինչպիսի մարդ կդառնամ, եւ որ ես էլ կարող եմ հասնել շատ բարձունքների»,- ինստագրամյան stories-ում անկեղծացել է դիմահարդարը:

Գոհարը նաեւ այցելել է գյուղի այն դպրոցը, որտեղ ծանոթացել եւ սիրահարվել են իր ծնողները: Տեսնելով դպրոցի կիսաքանդ վիճակը՝ նշել է. «Պապս, ում պատվին անվանել եմ որդուս Գասպար, այս դպրոցի տնօրենն է եղել եւ քիմիայի ուսուցիչը, իսկ տատս ֆիզիկա է դասավանդել:

Ես ապշած եմ, թե երեխաներն ինչ պայմաններում են սովորում: Որոշել եմ նրանց համար նոր դպրոց կառուցել. Աստծո օգնությամբ ինձ մոտ ամեն ինչ կստացվի»: