Գնում ենք Քոչարյանի գրասենյակ․ թող գա մեզ առաջնորդի

Գնում ենք Քոչարյանի գրասենյակ․ թող գա մեզ առաջնորդի

Hraparak.am-ը գրում է․ Քաղաքացիները շարունակում են Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքվել Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ քիչ առաջ հանրահավաք էր հրավիրվել։ 5165-ի հիմնադիր Կարին Տոնոյանը ներկայացրեց իրենց օրակարգը, ասաց, որ վաղվանից պետք է շենքեր շրջափակվեն, գործադուլ ու դասադուլ անել։

Միտքը սակայն քաղաքացիներին դուր չի եկել, նրանք պնդում են, որ դրա ժամանակ չէ, իրենց ուժեղ առաջնորդ է հարկավոր այս պահին։

«Անտեր ենք մնացել։ Ուրիշ ոչ մեկը չի կարա հանի էս վիճակից էս երկիրը։ Եկեք, հավաքվեք, գնումե ենք Քոչարյանի գրասենյակ։ Ուրիշ տարբերակ չկա էլ, մենակ ինքը կարա»,- նշեց քաղաքացիներից մեկը։

«Էս պահին նրանից բացի մենք ուրիշ լիդեր չունենք։  Գնում ենք գրասենյակ, վերջ, ինքը հաստատ ընդեղ կգա»,- հավելեց նա: