Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Կոմանդոսին և Մլքեյանին

Այսօր Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս) և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանին:

Ավագանին կոչումներ շնորհելու մասին միաձայն որոշում կայացրել էր դեռ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ։

Հիշեցնենք՝ Այսօր նաև ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Երվանդ Մանարյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։