Գյումրու կառապանի նկատմամբ քրեկան վարույթ է նախաձեռնվել

Գյումրու կառապանի նկատմամբ քրեկան վարույթ է նախաձեռնվել

Գյումրիի կենտրոնում ձիուն ամրացված կառքով հյուրերին պտտող քաղաքացու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Բանն այն է, որ համացանցում քաղաքացիներն ահազանգել են, կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով կենդանուն բաց վերքով։

Ոստիկանությունը ստուգողական գործողություններ է իրականացրել, հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Ոստիկանությունից տեղեկացրել են՝ նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։