Գյումրիում ներքնազգեստի արտադրությունը հարկային արտոնություն ստացավ Կառավարության կողմից

Գյումրիում ներքնազգեստի արտադրությունը հարկային արտոնություն ստացավ։ Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջը: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար (ներքնազգեստի արտադրություն Գյումրիում)։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ արդեն իրականացվել է 21 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար:

Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, որին ներդրումային ծրագրի ընթացքում կավելանա ևս 10-ը՝ 120.000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 80 մլն դրամ, որից 32 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 48 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 77 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 6.2 մլն դրամ: