Մամուլ

Գյումրիում ծեծից մահացած 43-ամյա կնոջ թաղմանը ոչ մի հարազատ չի մասնակցել

Գյումրիում ծեծից մահացած 43-ամյա կնոջ թաղմանը ոչ մի հարազատ չի մասնակցել։

Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հուղարկավորությունը կազմակերպել է քաղաքապետարանը:

«Քննչական մարմնից ենք ստացել գրություն, որպեսզի հուղարկավորենք մահացած կնոջը: Մենք էլ օրենքի սահմանում իրականացնում ենք այդ գործընթացը»,- նշեց Առաքելյանը:

Կնոջ մարմինը Գյումրու պաթոլոգո-անատոմիական լաբորատորիայից անմիջապես տեղափոխել են «Շիրակ» գերեզմանատուն:

կնոջ թաղմանը

Գյումրիում ծեծից մահացած կնոջ հուղարկավորությանը ներկա են եղել քաղաքապետարանի ու մարզպետարանի աշխատակազմերը՝ Գյումրու քաղաքապետի ու Շիրակի մարզպետի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն ու ՀՀ վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

կնոջ թաղմանը

Հիշեցնենք`մարտի 5-ին, ժամը 15։40-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:

Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» հիվանդանոց էր տեղափոխվել նրա 13-ամյա դուստրը` Նազելի Խաչատրյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել