Գյումրիի թիվ 24 դպրոցի դիմաց Ford Transit-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է

Գյումրիի թիվ 24 դպրոցի դիմաց Ford Transit-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արա Վարդանյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի թիվ 24 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 88-ամյա Հակոբ Սահակյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասախանտու հերթապահ Սամվել Թադևոսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիրաբ Սաֆարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք: