ՔաղաքականությունՏեսանյութ

«Գլխի փոքրիկ տղային զգուշացնում եմ, հակառակ դեպքում գիտես, թե ինչ ա լինելու»․ Փաշինյան

«Գլխի փոքրիկ տղային զգուշացնում եմ, հակառակ դեպքում գիտես, թե ինչ ա լինելու»․ Փաշինյան

Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը լարվեց, հնչում էին գոռգոռոցներ, սակայն պարզ չէր, թե ով ում վրա է գոռգոռում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, ասաց. «Երբ որ ձեր քաղաքական ուժի գլխի տղան հարց տվեց, ես…»:

Այս բառերից հետո իրավիճակը լարվեց: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը բղավեց. «Լռություն, հանգստացեք», սակայն երկար ժամանակ իրվիճակը չէր հանդարտվում:

Նիկոլ Փաշինյանը սպառնաց պատգամավոր Լևոն Քոչարյանին. «Ես գլխի փոքրիկ տղային զգուշացրի, քեզ խելոք պահի, հակառակ դեպքում գիտես, թե քեզ ինչ է սպասվում»:

Կիսվել նյութով