Գլխավոր դատախազի մեքենան վթարի է ենթարկվել․ մանրամասներ

Գլխավոր դատախազի մեքենան վթարի է ենթարկվել․ մանրամասներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Փավստոս Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Phaeton մակնիշի 001 GG 01 համարանիշի և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen Phaeton-ը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Արդյոք գլխավոր դատախազը վթարի պահին ավտոմեքենայում է եղել, թե ոչ, պարզվում է։

Տեսանյութը ստորև