Գլենդելում 70-80 տոկոս հայ է ապրում, բայց Գլենդելը մնում է ամերիկյան քաղաք. Տիգրան Գալստյան

Գլենդելում 70-80 տոկոս հայ է ապրում, բայց Գլենդելը մնում է ամերիկյան քաղաք. Տիգրան Գալստյան

Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, մի խորացեք թե ո՞ր մարդահամարով քանի՞ տոկոս հայ ու քանի տոկոս թուրք ա ապրել Շուշիում (մենք բոլորս գիտենք, որ հայերի թիվը Շուշիում պակասել է 1920 թվականի հայերի ջարդերի հետևանքով):

Շուշիի հիվանդանոցում

Շուշին եղել ա Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մաս և այդպիսին էլ մնալու էր, եթե բորենիների արկածախնդրությունը չլիներ: Բանակցությունների սեղանին քննարկվում էր Շուշի փախստականների վերադարձ նույն քանակով ինչ Շահումյանի շրջան հայ փախստականեր պիտի վերադառնային:

Նույնիսկ եթե փախստականները վերադառնային Շուշի ու հայերից շատ լինեին դրանից Շուշին ադրբեջանական չէր դառնալու: Գլենդելում 70-80 տոկոս հայ է ապրում, բայց Գլենդելը մնում է ամերիկյան քաղաք»: