Աշխարհ

Գիտնականները պարզել են, թե ինչ է իրականում կատարվում մեր ուղեղի հետ մահանալուց հետո. մենք գիտակցում ենք, որ մահացել ենք

Գիտնականները պարզել են, թե ինչ է իրականում կատարվում մեր ուղեղի հետ մահանալուց հետո. մենք գիտակցում ենք, որ մահացել ենք: Յուրաքանչյուրս էլ ուզում ենք իմանալ, թե ինչ կլինի մեզ հետ այն բանից հետո, երբ մենք մահանանք։

Այս հարցին հստակ պատասխանելը դժվար է, քանի որ այնքան շատ տեսություն գոյություն ունի այս թեմայով, որ դա պարզապես անիրական է հասկանալ։

Բայց, հավանաբար, գիտնականները վերջապես հասկացել են՝ ինչ է իրականում կատարվում մեր ուղեղի հետ մեր մահվանից հետո։

Մահվանը մոտ գտնված մարդկանց մեծամասնությունը պնդում է, որ իրենց առջև ինչ-որ խորհրդավոր լույս են տեսել։ Մյուսները պնդում են, որ իրենց մարմինն են տեսել, ասես հոգին շրջել է անշունչ մարմնի շուրջ։

Հաշվի առնելով այս բոլոր պատմությունները՝ բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, որոնք մեզ պատմում են այն մասին, թե ինչ տեսք ունի կյանքը մահվանից հետո։ Բայց այն, ինչ մասնագետները վերջերս իմացել են, նոր գաղափարներ է առաջացնում։

Վերջերս գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական մարմնի մահվանից հետո դեռ մի քանի րոպե մեր գիտակցությունը չի մահանում, իսկ դա նշանակում է, որ մենք հասկանում ենք, որ մահացել ենք։

Մանսագետների մի խումբ իրականացրել է հետազոտություններ, որպեսզի գտնի այն հարցի պատասխանը, որն անհանգստացնում էր գրեթե բոլորին։ Հիվանդները, ովքեր մահամերձ վիճակում են եղել, կարողացել են պատմել այն ամենը, ինչ նրանց հետ կատարվել է և ամենայն մանրամասնություններով, նույնիսկ ներառյալ խոսակցությունները, որ բժիշկներն ունեցել են իրենց մեջ։

Մահը գալիս է այն պահին, երբ մարդու սիրտը դադարում է արյուն մղել, ինչի հետևանքով ուղեղն արյուն չի ստանում, իսկ դա բերում է բջիջների մահվան։

Այն հարցի պատասխանը, թե ինչպես կարող ենք չկորցնել մեր գիտակցությունը մահից հետո, այն է, որ ուղեղի բջիջներն անմիջապես չեն մահանում, այլ մի քանի ժամ անց։

Մասնագետների ուրիշ խումբ ունի մեկ այլ տեսություն, ըստ որի՝ մեր գիտակցությունն իրականում հիմնված է բավականին դժվար ու բազմատեսակ կառուցվածքի վրա, ինչը խանգարում է նրան անմիջապես դադարել աշխատանքը։

Նյութի աղբյուր՝ Blognews.am

Կիսվեք էջում