Գիտնականները պարզաբանել են, թե ինչու են տղամարդիկ երկար նստում զուգարանում

Գիտնականները պարզաբանել են, թե ինչու են տղամարդիկ երկար նստում զուգարանում:

Այն փաստը, որ տղամարդիկ պարբերաբար կասկածելի երկար ժամանակ անհետանում են լոգասենյակում, անշուշտ, առնվազն մեկ անգամ նկատել է յուրաքանչյուր կին: Այս երևույթը բացատրելու համար, լոգարանի կահավորմամբ զբաղվող բրիտանական Pebble Gray ընկերության խնդրանքով, անցկացվել է ուսումնասիրություն 1000 մարդու մասնակցությամբ՝ հաղորդում է Focus-ը:

Բրիտանացի տղամարդկանց «զուգարանային» սովորությունների վերաբերյալ հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք տարեկան զուգարանում անցկացնում են 7 ժամ:

Թերթը գրում է, որ տղամարդիկ մեկուսի վայրում լռություն են փնտրում, քանի որ հարցվածների 45 տոկոսը պնդել է, որ իրենք կտրականապես ժամանակ չեն ունենում իրենց համար, և մեկուսանում են, երբ կինը կամ երեխաները սկսում են ազդել նյարդերի վրա։

Հարցվածների 25 տոկոսը խոստովանել է, որ չի պատկերցնում՝ ինչպես կարող էր դիմանալ առօրյա հոգսերին, եթե լոգասենյակում պարբերաբար մեկուսանալու հնարավորություն չունենար․ նրանք նույնիսկ լոգարանը անվանել են «անվտանգ նավահանգիստ»։

Աղբյուր՝ 1in.am