«Գիտելիքը քեզ ուժ կտա, իսկ բնավորությունդ՝ հարգանք»․ Այսօր Բրյուս Լիի ծննդյան օրն է

«Գիտելիքը քեզ ուժ կտա, իսկ բնավորությունդ՝ հարգանք»։ Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ծնվել է 60-70-ական թ-երի մարտաֆիլմերի ամենահայտնի աստղը՝ Բրյուս Լին: Դերասանն այսօր կդառնար 79 տարեկան:

Բրյուս Լին համարվում է արևելյան մարտարվեստի ամենազզդեցիկ ներկայացուցիչներից մեկը, որը ժամանակին նոր լուծումներ է հաղորդել մարտարվեստի այդ տեսակին:

Հայտնի մարզիկը ցավոք մահացել է շատ վաղ տարիքում։ Նա մահացել է 1973 թ-ին՝ 33 տարեկան հասակում: Դերասանի մահվան առեղծվածը դեռևս հստակ բացահայտված չէ: Նա մահացել է «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Եվ ֆիլմի սցենարը այնպես են դասավորել, որ օգտագործվել է Բրյուս Լիի թաղման իրական նկարահանումը:

8 փաստ Բրյուս Լիի

Նրա ձեռքի հարվածի արագությունը 1/500-ական վայրկյան է, և հաճախ այդ արագությամբ արված հարվածները չէր հասցնում նկարահանել վայրկյանում 24 կադր տեխոնոլոգիայով, այդ պատճառով որոշ տեսարաններ նկարահանվում էին 32 կադր/վայրկյանանոց տեխնոլոգիայով:

Նա կարողանում էր օդ նետել բրնձի մի քանի հատիկ և բռնել դրանք օդի մեջ կերակրի փայտիկներով: Եթե մտածում եք, որ այս հզոր մարդը չուներ վախեր, սխալվում եք։ Բրյուս Լին ուներ ֆոբիա ջրից։

8 փաստ Բրյուս Լիի

Բրյուսը կարողանում էր հրում վարժություն կատարել՝ մեջքին 115 կիլոգրամ ծանրությամբ։ Բրյուս Լին կարողանում էր գետնից հրում վարժությունը կատարել հենվելով մի ձեռքի երկու մատներին․ կարողանում էր հրվել գետնից՝ օգտագործելով միայն բութ մատը և ցուցամատը:

Վաշինգտոնի համալսարանում փիլիսոփայություն էր ուսումնասիրում: Ավելի ուշ նա թողել է ուսումը և բացել է սեփական մարտարվեստների դպրոցը:

«Գիտելիքը քեզ ուժ կտա, իսկ բնավորությունդ՝ հարգանք». Բրյուս Լի․․․