Գիտե՞ս ինչի չեմ ասի լրբի որդի, քանի որ մյուս լրբի որդիներն ինձ չեն ների քեզ և նրանց հավասար որակելու համար

« Գիտե՞ս ինչի չեմ ասի լրբի որդի․․․» Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին լրջորեն զբաղվել ֆեյք էջերով, որոնք զրպարտանք և ապատեղեկատվություններ են տարածում։

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է իր հայտնաբերած ֆեյք էջերը և ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրում դրանց վրա։ Հավանաբար դա շարժել է Ֆեյքերից մեկի զայրույթը և վիրավորել է Պետրոսյանին։

Ահա Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սա մի փալաս օգտատեր է, ով ինձ հրապարակայնորեն վիրավորել է: Ո՞ւր են ԱԱԾ-ն ու վարչապետը։

Լսի այ փալաս, հեռախոսիս համարն է՝ 091007000։ Զանգի ու կտեսնես մեզնից ով ա քո ասածը…

Եթե ակնկալում ես, որ քեզ ասեմ լրբի որդի, չեմ ասի… Բայց գիտես՞ ինչի չեմ ասի, քանի որ մյուս լրբի որդիներն ինձ չեն ների քեզ և նրանց հավասար որակելու համար, այ բիճ…»։

Հիշեցնենք՝ որ արրդեն մեկ ֆեյք էջի ադմին ձերբակալվել է։