Գերմանիայի ոստիկանությունը կանխատեսել է ահաբեկչական գործողություններ աշխարհի գալիք առաջնության ժամանակ

Գերմանիայի ոստիկանությունը կանխատեսել է ահաբեկչական գործողություններ աշխարհի գալիք առաջնության ժամանակ:

Գերմանական Bild պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանության հաշվետվությունը, տեղեկացնում է, որ վտանգ են ներկայացնում ինչպես ՌԴ տարածքում գործող մահմեդական կառույցները, այնպես էլ ռուսալեզու ահաբեկիչները, ովքեր հարում են ԻՊ-ին Սիրիայում և Իրաքում:

Նրանք արդեն իսկ տարածել են կոլաժներ, որոնցում գլխատում են Նեյմարին, Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կկայանա Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը: