Գերմանիայի ապտակը Թուրքիային. ռազմական օդանավը վայրէջք է կատարել Երեւանում

Գերմանիայի ապտակը Թուրքիային. ռազմական օդանավը վայրէջք է կատարել Երեւանում

lragir.am-ը գրում է․ Գերմանական Շպիգել հեղինակավոր պարբերականը տեղեկություն է հաղորդել, որ հուլիսի վերջին Թուրքիան արգելափակել է գերմանական զինուժի օդանավի ճանապարհը դեպի Երեւան, թույլ չտալով անցնել իր օդային տարածքով: Թուրքական կողմը չի ներկայացրել արգելքի որեւէ պատճառաբանություն: Իսկ օդանավի Հայաստան ուղեւորվելու նպատակը եղել է Հայաստանից զինուժի մի խումբ զինծառայողների Գերմանիա տեղափոխելը՝ ուսուցման նպատակով:

Գերմանական օդանավը ստիպված է եղել վերադառնալ Քյոլն, որտեղից օդ էր բարձրացել Երեւան ուղղվելու համար: Հետագայում Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումն արգելքի հարցում: Օգոստոսի կեսին սակայն Գերմանիայի ԶՈՒ օդանավն այդուհանդերձ ժամանել է Երեւան եւ հայ զինծառայողներին տեղափոխել Գերմանիա ուսուցման: Այդ առաքելությունն իրականացնելու համար գերմանական օդանավը ընտրել է ավելի երկար երթուղի՝ Ռուսաստանի օդային տարածքով:

ռազմական օդանավակայան

Թուրքիայի վարքագիծն անշուշտ պայմանավորված է Տավուշի իրադարձություններով, որտեղ ռազմական պարտություն կրեց Ադրբեջանը, իսկ Թուրքիան հայտնվեց ռազմա-քաղաքական էական անհարմարության մեջ:

Հատկանշական է, որ գերմանական կողմը, ըստ մեր աղբյուրի, հայկական կողմին խնդրել է չհրապարակել թուրքական օդային տարածությամբ օդանավի թռիչքի արգելքի մասին տեղեկություն: Սակայն որոշ ժամանակ անց այդ տեղեկությունը հրապարակվել է հենց գերմանական հեղինակավոր Շպիգելում: Դա թերեւս վկայում է թուրք-գերմանական հարաբերության տիրույթում շոշափելի փոփոխության մասին, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Բեռլինը որոշել է տեղեկատվական ապտակ հասցնել Թուրքիային:

Այստեղ կա թերեւս մի քանի նուրբ շերտ: Եթե Թուրքիան արգելել է օդանավի թռիչքը, որը պետք է Երեւանից զինծառայողներ տեղափոխեր Գերմանիա ուսումնական նպատակով, ապա այդ արգելքը խոսում է թուրքական ղեկավարության նյարդային վիճակի մասին:

Այդ դեպքում ստացվում է, որ հանրայնացնելով տեղեկությունը՝ դեպքից մոտ մեկ ամիս անց, գերմանական կողմը փաստորեն ցույց է տալիս տավուշյան հաղթանակից հետո Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության հոգեվիճակը, առավել եւս Ադրբեջանում խրոխտ զորավարժության ֆոնին, որը ամենեւին չի համադրվում գերմանական օդանավի առաքելության հանդեպ մանրախնդիր որոշմանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում