Գերմանիայից բժիշկների հատուկ խումբ է ժամանում Երևան, որպեսզի գեներալ Սեյրան Սարոյանին տեղափոխեն Գերմանիա

Գերմանիայից բժիշկների հատուկ խումբ է ժամանում Երևան, որպեսզի գեներալ Սեյրան Սարոյանին տեղափոխեն Գերմանիա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 29-ին, Գերմանիայից հատուկ բժիշկների խումբ է ժամանում Երևան, որպեսզի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Գերմանիա տեղափոխեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Նշենք, որ օրեր առաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Սեյրան Սարոյան

Նշենք, որ Սեյրան Սարոյանը առողջական խնդիրների պատճառով մեկնել էր Երուսաղեմ, որտեղ ոտքերի բուժման երկարատև կուրս էր անցել։ Գեներալը 20 օրյա կուրս էր անցել, որից հետո վերադարձել էր Հայաստան։