Գերեզմանատների համար տրվող հողատարածքներն այսուհետ կդառնան անվճար․ ինչպես են կսահմանվեն չափերը

Գերեզմանատների համար տրվող հողատարածքներն այսուհետ կդառնան անվճար․ ինչպես են կսահմանվեն չափերը

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում կկատարվեն մի շարք փոփոխություններ:

Մեզ հայտնի դարձավ, որ կսահմանվի նոր գերեզմանատների և գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերը հաստատելու պահանջը: Ավելին կհստակեցվի հուղարկավորությունների իրականացման վայրերի շրջանակը (գերեզմանատեղի տրամադրումը):

Բացի այս կհանվի գերեզմանատներում վճարովի հիմունքներով հողատարածքի տրամադրումը։ Այսինքն գերեզմանատներում հողատարածքը կտրամադրվի միայն անվճար հիմունքներով:

ArmLur.am-ը տեղեկեցավ, որ տրամադրվող հողատարածքի չափերը կսահմանվեն հետևյալ կերպ՝ մեկ գերեզմանի համար 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5×1.0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5×5 մետր չափերով):

Մեզ հայտնի դարձավ, որ կխստացվի գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը։

Գերեզման օգտագործողը իրավունք ունի իրեն հատկացված գերեզմանի սահմաններում կատարելու գերեզմանների, գերեզմանատեղերի բարեկարգման և տապանաքարերի, մահարձանների տեղադրման աշխատանքներ` համաձայնեցնելով գերեզմանատան տնօրինության հետ:

Նշված աշխատանքների կատարումը չպետք է վնաս պատճառի այլ գերեզմանների, գերեզմանատան կառույցների: Պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով: