Գեղեցկուհի Թաինան 10 երեխաների մայր է․ նա հասցնում խնամել բոլորին՝ մնալով այսքան հմայիչ (Տեսանյութ)

Կիսվիր ընկերներիդ հետ

Գեղեցկուհի Թաինան 10 երեխաների մայր է․ նա հասցնում խնամել բոլորին՝ մնալով այսքան հմայիչ

Այս գեղեցկուհին Թաինան է, ով չնայած իր երիտասարդ տեսքին, ում առաջին հայացքից հազիվ 22-24 տարեկան կարելի է գնահատել, ունի 10 երեխա, որոնցից ամենամեծը՝ 19 տարեկան է։

Թաինայի օրը սկսվում է գիշերը՝ ժամը 3-ին, երբ ամուսինն ու երեխաները խորը քնած են։ Աչքերը բացելուն պես, միանգամից վեր է կենում անկողնուց, որպեսզի հասցնի մինչև առավոտ բոլոր գործերը ավարտել, նախաճաշ պատրաստել, լվացք անել, մաքրություն անել և այլ տնային գործեր։

Գեղեցկուհի Թաինան

10 երեխաների մայրը պնդում է, որ չնայած օրվա մեջ նա քնում է ընդամենը 4 ժամ, այնուամենայնիվ նա միշտ առույգ է, էներգրիայով լի ու երբեք հոգնածություն չի զգում։

— Ես ինձ չեմ ստիպում, որ գիշերը 3-ին արթնանամ, քանի որ իմ մարմինն արդեն սովորել է, ես երկար տարիներ այս ռեժիմով եմ ապրում և հեշտությամբ արթնանում եմ։ Եվ հետո, ես չեմ էլ ուզում արթնանալ, օրինակ՝ 5-ին, քանի որ այդ դեպքում ես իմ օրից կկորցնեմ 2 թանկ ժամ․ — հպարտությամբ նշում է հերոսուհի մայրը։

Գեղեցկուհի Թաինան

Թաինան օրը հեշտ և թեթև անցկացնելու համար, կանանց խորհուրդ է տալիս լավ և համեղ սնվել, միշտ շարժման մեջ գտնվել, սիրել և ներել։

Ահա մի տեսանյութ, որտեղ Թաինան ցույց է տալիս, թե ինչպես է սկսում իր օրը 10 չարաճճի երեխաների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը։