Գարիկ Ղուկասյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ

Գարիկ Ղուկասյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ, այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ոստիկանության մամուլի բաժնից։

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։

Գարիկ Ղուկասյանն աշխատում էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։