Գավառի ԲԿ-ում կեսարյան վիրահատման ժամանակ մահացած երեխայի հարազատները վիճաբանել են և կոտրել հիվանդանոցի դուռը

Գավառի ԲԿ-ում կեսարյան վիրահատման ժամանակ մահացած երեխայի հարազատները վիճաբանել են և կոտրել հիվանդանոցի դուռը

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի բնակչուհին 2021թ. մարտի 18-ին, ժամը 07-ի սահմաներում դիմել է վերոհիշյալ բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է կեսարյան վիրահատում եւ կինը ունեցել է հավանական մահացած պտուղ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«2021թ. մարտի 18-ին, ժամը 09:20-ին՝ Գավառի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կեսարյան վիրահատության ժամանակ նորածին երեխա է մահացել, երեխայի հարազատները վիճաբանել են եւ կոտրել հիվանդանոցի դուռը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի բնակչուհին 2021թ. մարտի 18-ին, ժամը 07-ի սահմաներում դիմել է վերոհիշյալ բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է կեսարյան վիրահատում եւ կինը ունեցել է հավանական մահացած պտուղ:

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր»,- նշվում է հաղորդագրության մեջ: