Գառնիկ Իսագուլյանի որդու հարսանիքին ներկա է նաև Սերժ Սարգսյանը

Գառնիկ Իսագուլյանի որդու հարսանիքին ներկա է նաև Սերժ Սարգսյանը

Hraparak.am-ը գրում է․ Այս պահին Մասիսի «Մորենա» ռեստորանային համալիրում ընթանում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի որդուՍամվելի հարսանիքը:

Մենք տեղեկացանք, որ բավականին ճոխ հարսանիք է կազմակերպված մոտ 400 հոգանոց:

Հյուրերի ցանկում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, ներկա ԱԺ-ի նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, Սերժ Սարգսյանի փեսա Հայկ Խաչատրյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, երբեմնի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: