Գառներով բարձված ЗИЛ-ը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, դիերը ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները

Գառներով բարձված ЗИЛ-ը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, դիերը ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ մեքենայի տակ քաղաքացիներ կան։

Փրկարարները օպերատիվորեն ժամանած բժիշկների և ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դարձի են բերել ավտոմեքենան և այնտեղից դուրս են բերել 2 դի, որոնք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին Աշտարակի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Բ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարում եղել են գառներ, որոնց մի մասն էլ սատկել է։