Գայանե Ասլամազյանը՝ ձերբակալված ամուսնու և իր դեմ ուղղված մեղադրանքների մասին (Տեսանյութ)

Գայանե Ասլամազյանը՝ ձերբակալված ամուսնու և իր դեմ ուղղված մեղադրանքների մասին (Տեսանյութ)

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը բլոգեր Մհեր Բաղդասարյանի հեղինակային «Tete A Tete» հաղորդաշարի շրջանակներում խոսել է ձերբակալված ամուսնու և դրա հետևանքով իր դեմ ուղղված հալածանքների մասին:

«Ես սիրել եմ, երբևէ չեմ զղջում դրա համար, ես երբևէ ոչ մի բանի համար չեմ զղջում: Իմանալով ճշմարտությունը՝ ես շոգի մեջ էի: Ես ցավում էի, որ նման բան կա, որովհետև ինձ զգում էի խաբված:

Մարդ պետք է հնարավորություն ունենա ընտրելու. դու պետք է իմանաս ճշմարտությունը և կարողանաս ընտրել քո ճանապարհը: Ինձ էդ հնարավորությունը չտրվեց: Իմ կյանքում եղավ այդպես:

Գայանե ասլամազյան

Յուրաքանչյուր սխալ արարքի, դժվարության մեջ մեղադրում եմ ինձ, որովհետև ես եմ, որ որոշում եմ կայացրել տեղափոխվել ԱՄՆ, ես եմ որոշում կայացրել, որ փորձել եմ ընտանիք ստեղծել, ես եմ, որ որոշում եմ կայացրել այդ մարդու հետ ընտանիք ստեղծել և այդ ամեն ինչի պատասխանատուն ես եմ»,- ասել է դերասանուհին:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում