«Գալու է օրը, երբ մենք պետականորեն նշելու ենք ՀՀ քաղաքացու արժանապատվության վերկանգնման օրը»․ Արա Պապյան

«Գալու է օրը, երբ մենք պետականորեն նշելու ենք ՀՀ քաղաքացու արժանապատվության վերկանգնման օրը»․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմաբան Արա Պապյանը։

«Ապշեցուցիչ է՝ ինչքան անուղեղ մարդ կա Հայաստանում:

Հայաստանում օրինապես գրանցված և օրինապես ընտրություններին մասնակցած կուսակցությունը Telcell-ի միջոցով որոշել է դրամահավաք կազմակերպել:

Ռուսների կողմից վարձված մի մեծ ոհմակ և նրանց ջրերն ընկած անուղեղների մի խումբ, հարձակվել է Telcell-ի վրա՝ իբր ահաբեկիչների եք օժանդակում:

Նախ Սասնա ծռեր կուսակցությունը և Սասնա ծռեր զինյալ խումբը տարբեր կառույցներ են:

Երկրորդ՝ Սասնա ծռեր զինյալ խմբի անդամներից և ՈՉ ՄԵԿԻՆ ահաբեկչություն չի մեղսագրվել: Հետևաբար, որևէ հիմք չկա շահարկել այդ բառը:

Երրորդ, շահարկվում է այն փաստը, որ երեք ոստիկան է զոհվել: Նախ, որևէ մեկին սպանելու նպատակ չի եղել: Հետո, ոստիկանները զոհվել են ՀԱՆՑԱԳՈՐԾ ՌԵԺԻՄԸ պաշտպանելիս: Թե արդե՞ն մոռացել եք դա: Եթե ռեժիմը հանցագործ չէր, ապա ի՞նչ իրավունքով տապալեցիք այն 2018թ. մայիսին:

Նաև հիշեցնեմ, որ Քոչարյանին 2008թ-ին սահմանադրական կարգ տապալելու հանցանք է մեղսագրված: Հետևաբար, ցանկացած գործողություն ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ դեմ, ներառյալ զինյալ ապստամբությունը, օրինական էր և նպատակամղված է եղել ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ վերականգնելուն:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (10 դեկտեմբերի, 1948թ.) նախաբանի երրորդ կետը միանշանակորեն ճանաչում է մարդու, անհատի (man) ապստամբության իրավունքը բռնատիրության և ճնշման դեմ՝ որպես վերջին միջոց, եթե մարդու իրավունքները չեն հարգվում օրենքի գերակայությամբ.

The Universal Declaration of Human Rights

Preamble

Whereas it is essential, if man is not to be compelled to have recourse, as a last resort, to rebellion against tyranny and oppression, that human rights should be protected by the rule of law …

Այնպես որ՝ գալու է օրը, երբ մենք ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ նշելու ենք ՀՀ քաղաքացու արժանապատվության վերկանգնման օրը, ինչպես ֆրանսիացիներն այսօր նշում են Բաստիլի գրավման օր: Որևէ մեկը այդ տոնը չի նսեմացնում այն փաստով, որ Բաստիլի գրավման ժամանակ ավելի քան 100 ոստիկան է զոհվել: Այդ թվում՝ Բաստիլը գրավելուց հետո մահապատժի են ենթարկվել:

ԱՄՆ-ի նախագահ և ապստամբ Թոմաս Ջեֆերսոնը գրել է.

When injustice becomes law, resistance becomes duty.

Երբ անարդարությունը դառնում է օրենք, դիմադրությունը դառնում է ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:

Արդ, Telcell-ի միջոցով միացեք համազգային հանգանակությանը և թույլ մի տվեք, որ ձեզ կառավարեն դրսից:

Ես ինքս պարտավարվում եմ սրանից հետո իմ բոլոր վճարումներն անել Telcell-ի միջոցով:

Նույնը ձեզ եմ կոչ անում»: