«Գազպրոմի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գազանջատումներ չլինեն․ վարչապետ (Տեսանյութ)

«Գազպրոմի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գազանջատումներ չլինեն․ վարչապետ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ ահազանգ է ստացել, թե կոմունալների ուշացման պատճառով անջատումներ են լինում։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ահազանգերը հիմնականում վերաբերում են գազի անջատումներին։

ԼՀԿ ղեկավարը Կառավարությունից հետաքրքրվեց, թե բանակցություներ եղե՞լ են հանրային ծառայություն մատուցող ընկերությունների հետ, եթե անհրաժեշտ լինի, Կառավարությունը կաջակցի՞, որպեսզի մարդիկ իրենց առօրյա խնդիրները լուծեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեև համաձայնեց, որ այս օրերին աջակցության թեման հրատապ է, բայց Կառավարության մոտեցումն այն է, որ այդ աջակցությունը պետք է լինի հասցեական։

Վարչապետը հայտնեց, որ այս ընթացքում «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ գազի անջատումներ չլինեն։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ այն քաղաքացիները, որոնք ունեն հնարավորություն կոմունալը վճարել, վճարումները չուշացնեն։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում